Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 202
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 456-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2017 թվականի N 456-Ա

ԱՐՄԵՆ ՍԵՅՐԱՆԻ ՎԵՐՄԻՇՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՌՈՒՍԹԱՎԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՇԵՆՔԻ 9 ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ,ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք  ընդունելով Արմեն Սեյրանի Վերմիշյանի  դիմումը,  Արմեն Վերմիշյանի անվամբ անշարժ գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  10022015-06-0023 վկայականը, <<Մել և Միլ>>  գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի  կողմից տրված հողամասի և շինությունների  հատակագծերը,  շինությունների բնութագրերը, ղեկավարվելով  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 31-րդ, 32-րդ կետի ա/ և բ/ ենթակետերով,«Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ  2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ/ ենթակետով և 42-րդ կետով`որոշում եմ. 

1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոցի թիվ 3 շենքի թիվ 9 հասցեում Արմեն Սեյրանի Վերմիշյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում իրականացված թվով 5 ինքնակամ ձևափոխությունները և շենքի ծավալից դուրս 16.5քմ մակերեսով բաց պատշգամբը` համաձայն «Մել և Միլ»  գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված թվով 5 ինքնակամ ձևափոխությունների օրինականացման համար սահմանված վճարը 8500 /ութ հազար հինգ հարյուր/ դրամ և 16.5քմ մակերեսով բաց պատշգամբի օրինականացման համար սահմանված վճարը` 8415 /ութ հազար չորս հարյուր տասնհինգ/ դրամ գումարները  60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Տարանջատել  Վանաձոր   քաղաքի  Ռուսթավի   փողոցի թիվ 3 շենքի թիվ 9 հասցեում Արմեն Սեյրանի Վերմիշյանին  սեփականության   իրավունքով   պատկանող  բնակարանը,  համաձայն <<Մել և Միլ>>  գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրված   թիվ 1 և  թիվ 2 հավելվածների:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցեներ.
ա/ 104.1քմ մակերեսով բաժնային սեփականության իրավունքով  հողամասի և 90.06քմ  մակերեսով շինությունների  փոստային հասցեն՝  ք.Վանաձոր,  Համբարձումյան  փողոց, թիվ 3/9 բնակարան /հողամասի հատակագիծ թիվ 1/.
բ/ 141.0քմ մակերեսով հողամասի  փոստային հասցեն՝  ք.Վանաձոր,  Համբարձումյան փողոց,  թիվ 3/9-1 հողամաս /հողամասի հատակագիծ թիվ 2/:
5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner