Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1600
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2019 թվականի N 1600

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏԱԿ ՎԱԼԵՐԻԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արտակ Վալերիի Սեդրակյանի (ծնված՝ 07.12.1984թ.) լիազորված անձ Սուսաննա Մուխաելի Թորոսյանի (ծնված՝ 01.11.1964թ.) դիմումը, 16.01.2019թ. թիվ 77 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 843-20190116-90-3416127), 23.01.2019թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 142 վկայագիրը (նոտարական ակտի կոդ: 843-20181222-84-3362091), անհատական բնակելի տան 12.11.1986թ. տեխնիկական անձնագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 01.07.2019թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-88/ 19 Ի եզրակացությունը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի թիվ 9 հասցեի  բնակելի տան  կառուցման և սպասարկման  համար  անհրաժեշտ օրինական 220.0քմ և դրան կից 190.0քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1962-1990թ.թ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 410.0քմ: 
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում  եմ.

1. Ճանաչել Արտակ Վալերիի Սեդրակյանի  սեփականության  իրավունքը Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի  թիվ 9 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 220.0քմ մակերեսով հողամասին կից 190.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել  Արտակ Վալերիի Սեդրակյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի  թիվ 9 հասցեի 410.0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ: 
3. Հողամասի  սահմանները  որոշվում են համայնքի ղեկավարի  կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի  թիվ 9 հասցեի բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցեն՝ ք.Վանաձոր, Աղյուսագործների փողոց, թիվ 9-1/2 բնակելի տուն: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.79 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner