Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 117
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N 117

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՉԱՊԱԵՎԻ ՓՈՂՈՑԸ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Չապաևի փողոցի բնակիչների անունից Տիգրան Բաղոյանի դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի պահանջներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր քաղաքի Չապաևի փողոցը վերանվանել Մոնթե Մելքոնյանի անվան փողոց:

2. Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի վերանվանման, այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժիններ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի անձնագրային բաժանմունքներ, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում,  Առանձնացված ստորաբաժանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժին, «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Լոռու ԳԳՄ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner