Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 121
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2018 թվականի N 121

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով«Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`

  Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

 1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը  տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`

ա) Ավտոտնակների համար
          (10 տարի ժամկետով) 

1ա.1  Տարոն-2 ՔՇՀ-4  թիվ 23/16-1 հողամաս  0.00203հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0009-0078, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 244 դրամ: 

1ա.2  Տարոն-2 ՔՇՀ-4  թիվ 46/4-2 հողամաս  0.0024հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0035-0045, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 288 դրամ: 

բ) Այգեգործական նպատակով հողամասերի  համար
                  (10 տարի ժամկետով)

1բ.1 Բոշյան փողոց թիվ 4/4-4 հողամաս  0.0915հա, կադաստրային ծածկագիր – 06-001-3407-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 18300  դրամ: 

գ) Բնակելի նշանակության շինությունների նպատակով հողամասերի  համար
                  (10 տարի ժամկետով)

1գ.1 Մայմեխի խճուղի թիվ 12/2 հողամաս  0.08814հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0485-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական    17630  դրամ:

 դ) Ավտոկայանատեղի կազմակերպելու համար
          (5 տարի ժամկետով)
 
1դ.1 Խորենացու փողոց թիվ 11/2 հողամաս  0.0135հա, կադաստրային ծածկագիր – 06-001-2723-0012, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական  24300 դրամ:


ե) Զբոսայգիներում բացօթյա սրճարանների և հասարակական սննդի օբյեկտների համար
     (10 տարի ժամկետով)
1ե.1 Ազատամարտիկների փողոց, 1-ին նրբ. թիվ 4/4-1 հողամաս, 0.0108հա, կադաստրային ծածկագիր 06-001-0444-0135, հողամասի վարձավճարների մեկնարկային գինը սահմանված է ամսական 17280 դրամ:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner