Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1111
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2018 թվականի N 1111

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47/4Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սուսաննա Սերգեյի Վարդանյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1849491 վկայականը, Վանաձորի քաղաքապետի 22.03.2007թ. թիվ 327 որոշումը, 27.03.2007թ. հողատարածքի վարձակալության թիվ 219 պայմանագիրը, 28.03.2007թ. անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2746 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286-Ն որոշման 46-րդ կետի դ) ենթակետով,  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի  29-ի թիվ 2387-Ն  որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47/4գ  հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 21.0քմ մակերեսով հողամասի  վարձակալության  պայմանագրի ժամկետը  երկարաձգել մինչև  2028թ. մարտի 28-ը: 
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Սուսաննա Վարդանյանի  հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 21.0քմ մակերեսով ավտոտնակի զբաղեցրած  հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը 1.0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 24 (քսանչորս)  դրամ:
3. Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47/4գ հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Վարդանանց փողոց, թիվ 47-4/1 ավտոտնակ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner