Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 355
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 355

ՀԱՅՐՈ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱՐԻԿՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի նկարագրական մաս.

Հայրո Մարիկյանը հանդիսանալով համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող սուբյեկտ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով, Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի 85-Ն որոշումներով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, ինչի հիման վրա 2019 թվականի հունվարի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ տեղական տուրքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված ելակետային տվյալների և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից տրված զեկուցագրի՝ ք. Վանաձոր Մոսկովյան 10/26 հասցեի բնակիչ Հայրո Մարիկյանը 16.04.2017 թվականի թիվ ՏՖ 10829 լիցենզիայի հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու իրավունք է ձեռք բերել, որի իրականացման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշումով, սահմանված է համայնքի բյուջե գանձվող տարեկան տուրք:

2019 թվականի հունվարի 30-ին «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով՝ Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի հիման վրա 2019 թվականի փետրվարի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ:

31.01.2019 թվականին թիվ 067/809 գրությամբ ուղարկված ծանուցումը ետ է վերադարձել «տեղափոխված» նշումով:

2. Վարչական ակտի պատճառաբանական մաս.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի  մասին»  ՀՀ օրենքի  49-րդ հոդվածի  1-ին  մասի  «բ» ենթակետի  համաձայն` վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե` վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝  որոշում եմ.

3. Վարչական ակտի եզրափակիչ մաս.

1. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով` Հայրո Վոլոդյայի Մարիկյանի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կասեցնել, մինչև դրա կասեցման հիմք դարձած հանգամանքների  վերանալը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

3. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով Վանաձոր համայնքի ղեկավարին կամ դատական  կարգովՀայաստանի Հանրապետության վարչական դատարաներկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.91 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner