Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 349
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 349

ՋԱՆԻԲԵԿ ՄՈՒՐԱԴԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍՈԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի նկարագրական մաս.

Ջանիբեկ Վարդերեսյանը հանդիսանալով համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող սուբյեկտ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշմամբ սահմանված չափով չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, ինչի հիման վրա 2019 թվականի փետրվարի 05-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` տեղական տուրքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտի պատճառաբանական մաս.

Համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված ելակետային տվյալների և Վանաձորի  համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից 04.02.2019 թվականին կազմված զեկուցագրի՝ ք.Վանաձոր, Վարդանանց 82/89 հասցեում հաշվառված Ջանիբեկ Վարդերեսյանը 22.02.2016 թվականից թիվ ՏՖ 07086 լիցենզիայի հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու իրավունք է ձեռք բերել, որի իրականացման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշմամբ սահմանված է համայնքի բյուջե գանձվող տարեկան տուրք:

2019 թվականի փետրվարի 05-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով՝ Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի հիման վրա, 2019 թվականի փետրվարի 18-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է Ջանիբեկ Վարդերեսյանը:

2. Վարչական ակտի պատճառաբանական մաս.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրքը նույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներ են համարվում նույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված գործողություններից և 10-րդ հոդվածով նախատեսված համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցվող ծառայություններից օգտվող անձինք:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրք:

Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշման համաձայն` համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 34-րդ,  53-րդ, 58-60-րդ, հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշմամբ՝  որոշում եմ.

3. Վարչական ակտի եզրափակիչ մաս.

1. Ջանիբեկ Մուրադի Վարդերեսյանից հօգուտ Վանաձոր համայնքի բյուջեի գանձել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես 2018 թվականին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքի գումար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

3. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով Վանաձոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.15 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner