1. Վարչական ակտի նկարագրական մաս.
Կարո Շահբազյանը հանդիսանալով համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող սուբյեկտ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշմամբ սահմանված չափով չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, ինչի հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` տեղական տուրքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտի պատճառաբանական մաս.
Համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված ելակետային տվյալների և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից 19.11.2018 թվականին կազմված զեկուցագրի՝ ք.Վանաձոր, Հալաբյան փողոց 17-րդ տան հասցեում հաշվառված Կամո Շահբազյանը 26.10.2015 թվականից թիվ ՏՖ 05769 լիցենզիայի հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու իրավունք է ձեռք բերել, որի իրականացման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշմամբ սահմանված է համայնքի բյուջե գանձվող տարեկան տուրք:
2018 թվականի նոյեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով՝ Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի հիման վրա, 2018 թվականի դեկտեմբերի 06-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել, սակայն չի ներկայացել Կամո Շահբազյանը:
3. Վարչական ակտի եզրափակիչ մաս.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրքը նույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողներ են համարվում նույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված գործողություններից և 10-րդ հոդվածով նախատեսված համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցվող ծառայություններից օգտվող անձինք:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրք:
Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշման համաձայն` համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ, հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և Վանաձոր համայնքի ավագանու 25.10.2017 թվականի թիվ 85-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Կամո Հայկի Շահբազյանից հօգուտ Վանաձոր համայնքի բյուջեի գանձել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես 2018 թվականին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքի գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով Վանաձոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: