Հաշվի առնելով Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերն ու տարեսկզբի ազատ մնացորդը ու ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 4.535.279 (չորս միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր յոթանասունինը) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
2. Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 103.111.300 (հարյուր երեք միլիոն հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող 10-րդ օրը: