Հիմք ընդունելով Վանաձոր քաղաքային համայնքի լրամշակված գլխավոր հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա/ ենթակետով` որոշում եմ.
1.Փոխել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 6/10-1/1 հասցեում բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 0.0002հա հողի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:
2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի փոստային հասցեն` ք. Վանաձոր, Թումանյան փողոց, թիվ 6/10-1/1:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: