Հիմք ընդունելով Անահիտ Ազատի Նիազյանի դիմումը, անշարժ գույքի կատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05122014-06-0036, թիվ 05122014-06-0007 և թիվ 05122014-06-0024 վկայականները, Վանաձոր քաղաքային համայնքի լրամշակված գլխավոր հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածի 11, 12, 13, 14 մասերով` որոշում եմ.
1.Փոխել Վանաձոր քաղաքի Տերյան փողոց փակուղի թիվ 8-1/1, թիվ 8-1/2 և թիվ 8-1/3 հասցեներում Անահիտ Ազատի Նիազյանին սեփականության իրավունքով պատկանող 0.009292հա, 0.005հա և 0.001787հա հողամասերի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի: