Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2343
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2019 թվականի N 2343

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2198 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Վանաձոր համայնքի ղեկավարի 22 նոյեմբերի 2019 թվականի թիվ 2198 որոշումը, ՀՀ  կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 05.12.2019թ. թիվ Կ-05122019-06-0021 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում  եմ.

1. Վանաձոր համայնքի ղեկավարի 22 նոյեմբերի 2019 թվականի «Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 13/1 հասցեում գտնվող Հրանտ Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող կաթսայատան գործառնական  նշանակությունը փոխելու և նոր փոստային հասցե տրամդրելու  մասին» թիվ 2198 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման նախաբանը «ղեկավարվելով» բառից հետո լրացնել «ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով,» բառերով և «24-րդ կետով,» բառերից հետո լրացնել «43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,» բառերով: 

2) Որոշման 1-ին  կետում «հասարակական» բառը փոխարինել «բնակելի» բառով:

3) Որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետով.
«2. Փոխել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 13/1 հասցեում գտնվող 0.05հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:»

4) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.
«3. Տվյալ շինության գործառնական նշանակության փոփոխման համար շինարարության կամ քանդման թույլտվություն չի պահանջվում:»

5) Որոշման 2-րդ կետը կարդալ որպես 4-րդ կետ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.33 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner