Հիմք ընդունելով Լևոն Քաջիկի Թադևոսյանի լիազորված անձ Հովհաննես Ազիզբեկի Թադևոսյանի դիմումը, 20.11.2019թ. տրված թիվ 5511 (նոտարական ակտի կոդ: 741-20191120-90-4319218) լիազորագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-3, թիվ 9 շենքի արևելյան մասում ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 12.1քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 10.84քմ) ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 12.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս. Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակի ինքնակամ կառուցումը իրականացրած անձին ավտոտնակը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-3, թիվ 9 շենքի արևելյան մասում գտնվող գույքին տրամադրել փոստային հասցե՝ ք. Վանաձոր, Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-3, թիվ 9/7-3 ավտոտնակ: