Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 284-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2017 թվականի N 284-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՉՈՒԽԱՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 66 ՇԵՆՔԻ ԹԻՎ 19 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՐԱՄԱՅԻՍ ՎԱՂԻՆԱԿԻ ԳԱԲՈՅԱՆԻՆ, ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲԻ ԴԵՐՁՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԳԱԲՈՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԵՆՐԻԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, ՄԵՐԻ ԳԱԳԻԿԻ ԳԱԲՈՅԱՆԻՆ ԵՎ ՄԵԼԻՆԵ ԳԱԳԻԿԻ ԳԱԲՈՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Արամայիս Վաղինակի  Գաբոյանի (1943թ.), Հասմիկ Հակոբի Դերձյանի (1950թ.), Գագիկ Արամայիսի Գաբոյանի (1971թ.), Արմենուհի Հենրիկի Հովսեփյանի (1975թ.), Մերի Գագիկի Գաբոյանի (1999թ.) և Մելինե  Գագիկի Գաբոյանի (2002թ.)  դիմումը, ղեկավարվելով «Բազմաբնակարան շենքի  կառավարման մասին» ՀՀ օրենքի  6-րդ  և 24-րդ հոդվածներով,  ՀՀ կառավարության  1997թ.  մարտի 14-ի  թիվ  51 որոշմամբ,  Վանաձոր  համայնքի ավագանու 2001թ. մարտի 23-ի թիվ 21 և 2005թ. օգոստոսի 26-ի  թիվ 212 որոշումներով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ  հոդվածով՝  որոշում  եմ.

 

 

          1.Հանձնարարել  Վանաձորի  համայնքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ դիմելու անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում՝  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  Չուխաջյան փողոցի թիվ 66 շենքի թիվ 19 երեք սենյականոց բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
  2. Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 66 շենքի թիվ 19 երեք  սենյականոց  բնակարանը  36 500 դրամով ուղղակի վաճառքի  ձևով, որպես  սեփականություն, օտարել նշված բնակարանի վարձակալներ՝ Արամայիս Վաղինակի  Գաբոյանին, Հասմիկ Հակոբի Դերձյանին, Գագիկ Արամայիսի Գաբոյանին, Արմենուհի Հենրիկի Հովսեփյանին , Մերի Գագիկի Գաբոյանին  և Մելինե  Գագիկի Գաբոյանին: 
 3.  3.Չուխաջյան փողոցի թիվ 66 շենքի կառուցման և սպասարկման  համար անհրաժեշտ հողամասի համապատասխան չափաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է  անհատույց փոխանցման  շենքի թիվ 19 բնակարանի վարձակալներ՝ Արամայիս Վաղինակի  Գաբոյանին, Հասմիկ Հակոբի Դերձյանին, Գագիկ Արամայիսի Գաբոյանին, Արմենուհի Հենրիկի Հովսեփյանին , Մերի Գագիկի Գաբոյանին  և Մելինե  Գագիկի Գաբոյանին: 
4.Համայնքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության  բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ Արամայիս Վաղինակի  Գաբոյանի, Հասմիկ Հակոբի Դերձյանի, Գագիկ Արամայիսի Գաբոյանի, Արմենուհի Հենրիկի Հովսեփյանի , Մերի Գագիկի Գաբոյանի  և Մելինե  Գագիկի Գաբոյանի  հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի առուվաճառքի և հողամասի անհատույց փոխանցման պայմանագիր՝ որպես նրանց սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(761.49 Կբ) Կից փաստաթղթեր
(43.45 Կբ)
(398.81 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner