Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 2-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N 2-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 –Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներովևհիմքընդունելովՎանաձորհամայնքիղեկավարիառաջարկը՝  Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.       Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման  1-ին կետի 2-րդ ենթակետում կատարելով 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութդրամի փոփոխություն՝ «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 801 927148 (երեք միլիարդ ութ հարյուր մեկ միլիոն ինը հարյուր քսանյոթ հազար հարյուր քառասունութ» բառերով:

2.      Բյուջեի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների. 

    1) հաստատել Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2) հավելվածի 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3) հավելվածի ծախսային  մասում (հատված 2, հատված 3 և հատված 6) կատարել 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(21.98 Կբ)
(54.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner