Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1160-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1160-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 16Գ և 16Դ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՓԻՐՈՒԶ ՄԿՐՏՉԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Փիրուզ Մկրտչի Մարգարյանի  դիմումը,  անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1906661 և թիվ 1906625  վկայականները, «Է.Ապրեսյան»  ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի բ/ ենթակետով` որոշում եմ.  

1.Միավորել որպես մեկ գույքային միավոր Վանաձոր քաղաքի  Տիգրան Մեծի պողոտայի  թիվ  16գ և թիվ  16դ  հասցեներում Փիրուզ Մկրտչի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 62.4քմ ընդհանուր մակերեսով հողամասը և 40.04քմ ընդհանուր մակերեսով շինությունները` համաձայն «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագծի:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա, թիվ 16/3-4 տաղավար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner