Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 253-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2018 թվականի N 253-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 43/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳԱՌՆԻԿ ՎԱԶԳԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գառնիկ Գևորգյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06022018-06-0022 վկայականը, 30.01.2018թ. թիվ 5017 և թիվ 5018 վճարման անդորրագրերը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  կարգի   34.2-րդ կետով և 35-րդ կետի դ/ և ե/ ենթակետերով` որոշում եմ.

1.Վանաձոր  քաղաքի Լազյան փողոցի թիվ 43/5 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը  ճանաչված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների կառուցված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 10.3քմ արտաքին մակերեսով տաղավարը 26780 /քսանվեց հազար յոթ հարյուր ութսուն/ դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 12.74քմ մակերեսով հողամասը 57636 /հիսունյոթ հազար վեց հարյուր երեսունվեց/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գառնիկ Վազգենի Գևորգյանին:
2.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Գառնիկ Գևորգյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել տաղավարի  և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.49 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner