Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2336
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2019 թվականի N 2336

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4, ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 7/1-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱՐԵԳԻՆ ՍԱՐԳՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՐԱՉԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, ՄԱՐԻԵՏԱ ԳԱՐԵԳԻՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՂՈՒՆԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սուսաննա Հրաչիկի Բադալյանի դիմումը, ով հանդիսանում է նաև Գարեգին Սարգսի Կարապետյանի, Մարիետա Գարեգինի Կարապետյանի և Աղունիկ Գարեգինի Կարապետյանի լիազորված անձը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102019-06-0056 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08052019-06-0054 վկայականները, 04.03.2019թ. թիվ 470 (նոտարական ակտի կոդ: 598-20190304-90-3586091) և 07.02.2019թ. թիվ 50 АБ 2429765 (նոտարական ակտի կոդ: 763-20190312-64-3617201) լիազորագրերը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տարոն-4, Սեբաստիայի թաղամասի թիվ 7/1-1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 211.4 քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102019-06-0056 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 404620 (չորս հարյուր չորս հազար վեց հարյուր քսան) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սուսաննա Հրաչիկի Բադալյանին, Գարեգին Սարգսի Կարապետյանին, Մարիետա Գարեգինի Կարապետյանին և Աղունիկ Գարեգինի Կարապետյանին՝ բնակելի տան  ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Սուսաննա Հրաչիկի Բադալյանի, Գարեգին Սարգսի Կարապետյանի, Մարիետա Գարեգինի Կարապետյանի և Աղունիկ Գարեգինի Կարապետյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 211.4 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.15 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner