Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է.1. Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 1 հավելվածի:
2) Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը: |