Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 352
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 352

ՄԿՐՏԻՉ ՍԵՅՐԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի նկարագրական մաս.

Մկրտիչ Գրիգորյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել հասարակական նշանակության շինության գույքահարկի և հողի հարկի գումարները վճարելու իր պարտավորությունը, ինչի հիման վրա 2019 թվականի հունվարի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հասարակական նշանակության շինության գույքահարկի և հողի հարկի չվճարված գումարների գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի կողմից տրված տեղեկանքի ք. Վանաձոր, Իսահակյան 1 նրբանցք 7/28 հասցեի բնակիչ Մկրտիչ Գրիգորյան սեփականության իրավունքով պատկանող ք. Վանաձոր, Իսահակյան 1 նրբանցք 8/1 հասցեի հասարակական նշանակության շինությունը հանդիսանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հիմքով հարկվող օբյեկտ:

Հասարակական նշանակության շինության գույքահարկի համար վճարման ենթակա գումարը 29.01.2019 թվականի դրությամբ կազմում է 36997 ՀՀ դրամ, որից տույժ` 9513 ՀՀ դրամ:

Մկրտիչ Գրիգորյանը «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել նաև հողի հարկ վճարելու իր պարտավորությունը: Նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու համայնքի բյուջե: 
Հողի հարկային պարտավորությունների գծով Մկրտիչ Գրիգորյանի պարտքը կազմում է 1791 ՀՀ դրամ, որից տույժ` 551 ՀՀ դրամ:

Հասարակական նշանակության շինության գույքահարկի գծով պարտքն առաջացել է 2015-2018թթ. և հողի հարկի գծով` 2011-2018թթ. ընկած ժամանակահատվածում վճարումներ չկատարելու արդյունքում, որի ընդհանուր գումարը կազմում է 38788 ՀՀ դրամ:

2019 հունվարի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի հիման վրա 2019 թվականի փետրվարի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չէր ներկայացել Մկրտիչ Գրիգորյանը

Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Մկրտիչ Գրիգորյանի բացակայությամբ:

2. Վարչական ակտի պատճառաբանական մաս. 

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Գույքահարկի  մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ հոդվածներով, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով՝ որոշում եմ.

3. Վարչական ակտի եզրափակիչ մաս.

1. Մկրտիչ Սեյրանի Գրիգորյանից հօգուտ Վանաձոր համայնքի բյուջեի գանձել 36997 ՀՀ դրամ, որպես հասարակական նշանակության շինության գույքահարկի համար վճարման ենթակա գումար, որից պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ` 9513 ՀՀ դրամ, հողի հարկի չվճարված պարտքի գումար` 1791 ՀՀ դրամ, որից տույժ`551 ՀՀ դրամ, ընդամենը՝ 38788 ՀՀ դրամ: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից: 
3. Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելուց հետո Վանաձոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։ 
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.92 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner