Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 898-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2017 թվականի N 898-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԳՐ.ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 49/44Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՎՏՈՏՆԱԿՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով Ինգա Գրիշայի Քեմալյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1944551 վկայականը, մինչև  04.08.2017թ. կատարված վարձավճարների վերաբերյալ տեղեկանքը, Վանաձորի քաղաքապետի 2007թ. հոկտեմբերի 02-ի թիվ 1140 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի  48-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի  29-րդ կետի դ/ ենթակետով՝ որոշում եմ.

 

1.Վանաձորի  համայնքապետարանի աշխատակազմի  եկամուտների հավաքագրման, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնին՝ Ինգա Գրիշայի Քեմալյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 49/44գ հասցեում  ավտոտնակով  զբաղեցված  20.5քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր մինչև  2027թ. հոկտեմբերի 02-ը՝ վարձավճարի չափը 1.0քմ մակերեսի համար  սահմանելով ամսական  24  /քսանչորս/  դրամ:
2. Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 49/44գ հասցեում գտնվող ավտոտնակին  տրամադրել նոր  փոստային հասցե՝  ք.Վանաձոր, Գր. Լուսավորչի փողոց, թիվ 49-44/1 ավտոտնակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner