Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N ՃՔ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ՃՔ


Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 15/1-2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԻՀՐԱՆ ԳՐԻՇԱՅԻ ՊԱՌԱՎՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Միհրան Գրիշայի Պառավյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24092016-06-0007 և Միհրան Պառավյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01022018-06-0032 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից 24.06.2019թ. տրված Բաղրամյան պողոտայի թիվ 15/1-2 հասցեի տաղավարի շուկայական արժեքի գնահատման գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 15/1-2 հասցեում գտնվող, Միհրան Գրիշայի Պառավյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 10.5քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 20097 (քսան  հազար իննսունյոթ) դրամով և դրա վրա գտնվող 9.24քմ մակերեսով տաղավարը՝ համաձայն «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված գրության՝ 130000 (հարյուր երեսուն հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Միհրան Գրիշայի Պառավյանին:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Միհրան Գրիշայի Պառավյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել տաղավարի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner