Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1960
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2020 թվականի N 1960

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 129 ՇԵՆՔԻ ԹԻՎ 19 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՆԱ ՀՈՎԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աննա Հովիկի Ղազարյանի (1986թ.) դիմումը, ղեկավարվելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, Վանաձոր համայնքի ավագանու 2001թ. մարտի 23-ի թիվ 21 և 2005թ. օգոստոսի 26-ի թիվ 212 որոշումներով՝ որոշում եմ.

1.Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ դիմելու ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 129 շենքի թիվ 19 չորս սենյականոց բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

2.Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 129 շենքի թիվ 19 չորս սենյականոց բնակարանը 44 000 դրամով ուղղակի վաճառքի ձևով, որպես սեփականություն, օտարել նշված բնակարանի վարձակալ՝ Աննա Հովիկի Ղազարյանին:

3.Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 129 շենքի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան չափաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է անհատույց փոխանցման շենքի թիվ 19 բնակարանի վարձակալ՝ Աննա Հովիկի Ղազարյանին:

4.Համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ Աննա Հովիկի Ղազարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի առուվաճառքի և հողամասի անհատույց փոխանցման պայմանագիր՝ որպես նրա սեփականություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.69 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner