Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 15-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2018 թվականի N 15-Ա

<<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 11 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 28 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 30 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 31 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 34 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 35 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 41 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03112014-06-0001, 08092017-06-0027, 05022014-06-0018, 29122014-06-0013, 08012018-06-0030, 23102017-06-0050 վկայականները, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.05.2008թ. թիվ 1873118, 26.10.2011թ. թիվ 1877300, 25.10.2006թ. թիվ 2050853 վկայականները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 09.07.2009թ. թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 28 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ>>, Մաշտոցի փողոց թիվ 17 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ>>, Չուխաջյան փողոց թիվ 18ա հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 11 մանկապարտեզ>>, Աբեղյան փողոց թիվ 46/1-1 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 28 մանկապարտեզ>>,  Ուսանողական փողոց թիվ 91 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ>>, Ներսիսյան թաղամաս թիվ 6 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 31 մանկապարտեզ>>, Տարոն-3 Տաշիրի խճուղի թիվ 5 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 34 մանկապարտեզ>>, Տարոն-4 Ածխահատների թիվ 33 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 35 մանկապարտեզ>>, Շիրակացու փողոց թիվ 17/1-1 հասցեում <<Վանաձոր համայնքի թիվ 41 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, մանկապարտեզների շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով փոխանցելու <<Վանաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ>>, <<Վանաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ>>, <<Վանաձոր համայնքի թիվ 11 մանկապարտեզ>>,  <<Վանաձոր համայնքի թիվ 28 մանկապարտեզ>>,  <<Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ>>, <<Վանաձոր համայնքի թիվ 31 մանկապարտեզ>>,  <<Վանաձոր համայնքի թիվ 34 մանկապարտեզ>>, <<Վանաձոր համայնքի թիվ 35 մանկապարտեզ>>, <<Վանաձոր համայնքի թիվ 41 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ներին:

2. Որոշման 1-ին կետում նշված մանկապարտեզներին հանձնվող շենք շինությունները և դրանցով զբաղեցված հողամասերը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:

3. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:

4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրերի կնքման գործընթացը: 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner