Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 233
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1601
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2019 թվականի N 1601

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 25 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՍՅԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ասյա Վլադիմիրի Անտոնյանի  (ծնված՝ 05.10.1949թ.) դիմումը, 07.11.2014թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4550 վկայագիրը, 07.11.2014թ. սեփականության իրավունքի թիվ 4551 վկայագիրը, անհատական բնակելի տան 24.11.1986թ. տեխնիկական անձնագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 09.07.2019թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-98/19 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, տեղագրական հատակագիծը, մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի թիվ 25 հասցեի  բնակելի տան  կառուցման և սպասարկման  համար  անհրաժեշտ օրինական 278.0քմ և դրան կից 140.7քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1951-1990թ.թ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 418.7քմ: 
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում  եմ.

1. Ճանաչել Ասյա Վլադիմիրի Անտոնյանի սեփականության  իրավունքը Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի  թիվ 25 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 278.0քմ մակերեսով հողամասին կից 140.7քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել  Ասյա Վլադիմիրի Անտոնյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի  թիվ 25 հասցեի 418.7քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ: 
3. Հողամասի  սահմանները  որոշվում են համայնքի ղեկավարի  կողմից հաստատված հատակագծով:
4. Հաստատել ք. Կիրովական Աղյուսագործների փողոց թիվ 25 հասցեի բնակելի տան փոստային հասցեն` ք. Վանաձոր, Աղյուսագործների փողոց, թիվ 25 բնակելի տուն: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.67 Կբ)
(42.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner