Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 105
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2020 թվականի N 105

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Վանաձոր համայնքի բյուջեի խնայողության տեսակետից և համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպումը ժամանակավորապես հնոցապաններ ընդունելու միջոցով` նպատակահարմարությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպման համար ջեռուցման համակարգի օպերատորի երեք հաստիք` 104000-ական (հարյուր չորս հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով և ջեռուցման համակարգի օպերատոր-կաթսայատան շահագործման և անվտանգության պատասխանատուի մեկ հաստիք 112000 (հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2020թ. նոյեմբերի 1-ից մինչև 2021թ. մարտի 31-ը ժամանակահատվածի համար:

2. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել սեզոնային աշխատանքային պայմանագրեր:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner