Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 940
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2019 թվականի N 940

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-2,ՔՇՀ-7 ԹԻՎ 37 ՇԵՆՔԻ ԹԻՎ 9 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԼԻԼԻԹ ՍՏՅՈՊԱՅԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լիլիթ Ստյոպայի Մուրադյանի (1974թ.) դիմումը, ղեկավարվելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, Վանաձոր համայնքի ավագանու 2001թ. մարտի 23-ի թիվ 21 և 2005թ. օգոստոսի 26-ի թիվ 212 որոշումներով՝ որոշում եմ.

1.Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ դիմելու ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-7 թիվ 37 շենքի թիվ 9 մեկ սենյականոց բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

2.Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-7  թիվ 37 շենքի թիվ 9 մեկ սենյականոց բնակարանը 25 250 դրամով ուղղակի վաճառքի ձևով, որպես սեփականություն, օտարել նշված բնակարանի վարձակալ՝ Լիլիթ Ստյոպայի Մուրադյանին:

3.Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-7 թիվ 37 շենքի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան չափաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է անհատույց փոխանցման շենքի թիվ 9 բնակարանի վարձակալ՝ Լիլիթ Ստյոպայի Մուրադյանին:

4.Համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ Լիլիթ Ստյոպայի Մուրադյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի առուվաճառքի և հողամասի անհատույց փոխանցման պայմանագիր՝ որպես նրա սեփականություն:

5. Հիմք ընդունելով 2011թ.-ի մայիսի 3-ին կնքված համաձայնագրի 2.1.4. ենթակետը` բնակարանը սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված 5 (հինգ) տարվա ընթացքում չվաճառել, չնվիրել, չտալ վարձակալությամբ, գրավ չդնել և չօտարել այլ եղանակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.13 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner