Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 625-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 625-Ա

ՍՈՒՐԵՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԳԱԲՈՅԱՆԻՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 120-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Սուրեն Սերյոժայի Գաբոյանի (ծնված 08.09.1973թ.)  դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28082015-06-0045 և թիվ 07062017-06-0031  վկայականները, 03.05.2017թ. ծառայությունների մատուցման թիվ 44 հաշվարկը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով` որոշում եմ.  

1.  Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու  թիվ  120-1/1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 48.5քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07062017-06-0031 վկայականի, հողի կադաստրային արժեքով`   92830  / իննսուներկու հազար ութ հարյուր երեսուն/ ՀՀ դրամով  ուղղակի վաճառքի ձևով օտարել  Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու  թիվ  120-1 հասցեի բնակիչ  Սուրեն Սերյոժայի Գաբոյանին` բնակելի տան ընդլայնման համար:
2.  Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին` Սուրեն Սերյոժայի Գաբոյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 48.5քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.05 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner