Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 258-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2018 թվականի N 258-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 49-25/1 ՀԱՍՑԵԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ,ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լևոն Աշոտի Չախոյանի դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը,  «Մել և Միլ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրված  հողամասի և շինությունների հատակագծերը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն  որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի  29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «ա» ենթակետով` որոշում  եմ.

1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր  քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 49-25/1 հասցեի արևելյան մասում  ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմաններին համապատասխանող 25.08քմ արտաքին մակերեսով կիսակառույց նկուղի, 25.08քմ մակերեսով հարթակի և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով նախատեսված  հողամասերի թվին չդասվող 25.08քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հավելվածի:
2.  Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառույցները:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  աշխատակազմի Լոռու տարածքային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված կիսակառույց նկուղի, հարթակի և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար Ս.Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների ինքնակամ կառուցումը իրականացրած անձին կիսակառույց նկուղը, հարթակը և հողամասը  ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 49-25/1 հասցեի արևելյան մասում  գտնվող  շինություններին տրամադրել   փոստային հասցե` ք.Վանաձոր, Վարդանանց փողոց, թիվ 49-25/2 կիսակառույց նկուղ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.16 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner