Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 285-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2017 թվականի N 285-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԽՆՁՈՐՈՒՏԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓԱՅԼՈՒՆ ՍՄԲԱՏԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով Փայլուն Սմբատի Մկրտչյանի (ծնված 19.02.1945թ.) դիմումը, բնակելի շենքի 01.03.1974թ. գույքային թերթը, 02.09.2016թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գործարքի կոդ: 592-20160902-84-760587), 02.09.2016թ. սեփականության իրավունքի վկայագիրը (գործարքի կոդ: 592-20160902-84-760651), «Է. Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը, 23.02.2017թ. հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 741-20170223-88-1000767), 14.03.2017թ. թիվ 4 ակտը, հաշվի առնելով, որ Վանաձոր  քաղաքի Խնձորուտի 5-րդ փողոց 1-ին նրբանցքի թիվ 9  հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման  համար  անհրաժեշտ 1630.0քմ (1333.0քմ օրինական և 297.0քմ կից` առանց փաստաթղթային հիմնավորման) մակերեսով հողամասը և դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և  ինժեներատրանսպորտային  օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ (բնակելի տունը կառուցվել է 1961թ.-ից մինչև 1984թ.: Բնակելի տան կառուցման և սպասարկման  հողամասի մակերեսը փաստացի կազմում է  1630.0քմ, որից 297.0քմ-ը զբաղեցվել և շահագործվում է 1990թ-ից), ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին»  ՀՀ  օրենքով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ  հաստատված  կարգի 29-րդ կետի դ/ ենթակետով ՝ որոշում եմ.

1.Ճանաչել Փայլուն Սմբատի Մկրտչյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ  1333.0քմ  մակերեսով  հողամասին կից 297.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2.Ճանաչել Փայլուն Սմբատի Մկրտչյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի էական խախտումների կառուցած բնակելի տան, կառույցների և շինությունների նկատմամբ:

3.Հողամասի  սահմանները  որոշվում են Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Հաստատել Վանաձոր քաղաքի Խնձորուտի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի բնակելի տան փոստային   հասցեն`    ք.   Վանաձոր, Խնձորուտի 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 9 բնակելի տուն:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.78 Կբ)
(514.60 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner