Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 252
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 354
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 354

«ԹԻՎ 2 ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԲՈՒԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի նկարագրական մաս.

«Թիվ 2 ստոմատոլոգիական համաբուժարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանալով անշարժ գույքի գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի գույքահարկի գումարները վճարելու իր պարտավորությունը, ինչի հիման վրա 2019 թվականի հունվարի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի գույքահարկի չվճարված գումարների գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի կողմից տրված տեղեկանքի՝ ք. Վանաձոր Ներսիսյան թաղամաս թիվ 13 հասցեում գտնվող «Թիվ 2 ստոմատոլոգիական համաբուժարան» ՊՓԲԸ-ի անշարժ գույքը հանդիսանում է  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հիմքով հարկվող օբյեկտ:

Գույքահարկի համար վճարման ենթակա գումարը 29.01.2019 թվականի դրությամբ կազմում է 409666 ՀՀ դրամ, որից տույժ` 150682 ՀՀ դրամ:

Պարտքն առաջացել է 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վճարումներ չկատարելու արդյունքում:

2019 հունվարի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի հիման վրա 2019 թվականի փետրվարի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չէր ներկայացել «Թիվ 2 ստոմատոլոգիական համաբուժարան» ՊՓԲԸ-ի տնօրեն Արման Կռոյանը: 

Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արման Կռոյանի բացակայությամբ: 

2. Վարչական ակտի պատճառաբանական մաս.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն`յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Գույքահարկի  մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով՝ որոշում եմ.

3. Վարչական ակտի եզրափակիչ մաս.

1. «Թիվ 2 ստոմատոլոգիական համաբուժարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Վանաձոր համայնքի բյուջեի գանձել 409666 ՀՀ դրամ, որպես անշարժ գույքի գույքահարկի համար վճարման ենթակա գումար, որից պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ` 150682 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից: 
3. Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելուց հետո Վանաձոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։ 
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner