Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 247
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 580
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2018 թվականի N 580

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 59-34/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԹԵՐԵԶԱ ՌԱՖԱՅԵԼԻ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Թերեզա Ռաֆայելի Դարբինյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12042018-06-0050 վկայականը, 06.04.2018թ. թիվ 8292 և 8293 վճարման անդորրագրերը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված կարգի   34.2-րդ կետով և 35-րդ կետի դ/ և ե/ ենթակետերով` որոշում եմ.

1.Վանաձոր  քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59-34/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը  ճանաչված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների կառուցված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 22.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 57720 /հիսունյոթ հազար յոթ հարյուր քսան/ դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22.2քմ մակերեսով հողամասը 100440/հարյուր հազար չորս հարյուր քառասուն/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Թերեզա Ռաֆայելի Դարբինյանին:
2.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Թերեզա Դարբինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի  և հողամասի առուվաճառքի պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.61 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner