Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 626-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 626-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԽՆՁՈՐՈՒՏԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 29 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Տարոն Հենրիկի Սերոբյանի /ծնված 19.08.1989թ./ դիմումը, արտոնագրված  կազմակերպությունների եզրակացությունները,  «Մել և Միլ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն  ՍՊԸ-ի  կողմից տրված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 11.04.2017թ. թիվ Կ-06/04/2017-34-0012 որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20112014-06-0003 վկայականը,  ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով,  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի  29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «ա» ենթակետով` որոշում  եմ.

1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 29 հասցեի բնակելի տան զբաղեցրած և սպասարկման հողամասին կից, ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով նախատեսված  հողամասերի թվին չդասվող 764.2քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել  նոր փոստային հասցե` ք.Վանաձոր,  Խնձորուտի 2-րդ  փողոց,1-ին նրբանցք,  թիվ 29/1 հողամաս:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.52 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner