Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1117
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2018 թվականի N 1117

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ(ՆԱԽԿԻՆ ՍՎԵՐԴԼՈՎԻ) ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահագն Սարգսի Իսրայելյանի (ծնված 01.09.1958թ.) դիմումը, անհատական բնակելի տան 03.02.1988թ. տրված տեխնիկական անձնագիրը, 11.07.2008թ. և 05.06.2013թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3934 և թիվ 2263 վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեի  բնակելի տան  կառուցման և սպասարկման  համար  անհրաժեշտ օրինական 192.0քմ և դրան կից 300.0քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1956-1991թ.թ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 492.0քմ: 

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով ՝ որոշում  եմ.

1. Ճանաչել Վահագն Սարգսի Իսրայելյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ  օրինական 192.0քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Վահագն Սարգսի Իսրայելյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեի 492.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ: 
3. Հողամասի  սահմանները  որոշվում են համայնքի ղեկավարի  կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Սվերդլովի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8  հասցեի բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե` ք. Վանաձոր, Նարեկացու փողոց 2-րդ նրբանցք , թիվ 8/1 բնակելի տուն: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.81 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner