Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1429
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1429

ՄԱՄԻԿՈՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի առարկան.

2018 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի գրության և Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից կողմից կազմված արձանագրության և զեկուցագրի հիման վրա Մամիկոն Մինասյանի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի հիման վրա 2018 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ: Պատշաճ ծանուցված Մ. Մինասյանը ներկայացել է վարչական վարույթի լսումներին, որի ընթացքում պարտավորվել է կառուցված ինքնակամ շինությունը օրինականացնել օրենքով սահմանված կարգով:

2018 թվականի սեպտեմբերի 19-ին Մամիկոն Վլադիմիրի Մինասյանը Վանաձոր համայնքի ղեկավարին է ներկայացրել թիվ 067/7123 դիմումը, ըստ որի պետք է օրինականացվի նրա կողմից կառուցված ինքնակամ շինությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Այսպիսով, Մամիկոն Վլադիմիրի Մինասյանը պատշաճ միջոցներ է ձեռնարկել իրավախախտումը կանխելու ուղղությամբ, ուստի՝ որոշում եմ.

1. Մամիկոն Վլադիմիրի Մինասյանի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

3. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին և դատական կարգով ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner