Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2341
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2019 թվականի N 2341

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԼՈՌՎԱ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 16-1/2 ԵՎ ԹԻՎ 16-1/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՐԹԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Համազասպ Վանիկի Կարապետյանի դիմումը, 01.10.2019թ. տրված լիազորագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19112019-06-0025, թիվ 19112019-06-0050 վկայականները և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102019-06-0049 վկայականը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու թիվ 16-1/2 և թիվ 16-1/3 հասցեներում գտնվող 10636քմ և 4363.7քմ մակերեսներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր 14999.7քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19112019-06-0025 և թիվ 19112019-06-0050  վկայականների, հողի կադաստրային արժեքով` 28709430 (քսանութ միլիոն յոթ հարյուր ինը հազար չորս հարյուր երեսուն) դրամով,  ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա.Ա.Բ.Պրոեկտ» ՍՊԸ-ին՝ հարթակի ընդլայնման նպատակով: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի  բաժնին՝ «Ա.Ա.Բ.Պրոեկտ» ՍՊԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 14999,7քմ ընդհանուր մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.07 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner