Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 64-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 64-Ա


Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՝ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 58-1/1 ԽԱՆՈՒԹԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.001538 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 06-001-0426-0085 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ալբերտ Ասրյանի 10.01.2020թվականի թիվ 067/98 դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 14-րդ և 30-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 20.10.2020թ. դրական եզրակացությունը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի Լազյան փողոցի թիվ 58-1/1 հասցեի հարավային մասում /թիվ 58-1/2/ 0.001538 հա մակերեսով 06-001-0426-0085 ծածկագրից առանձնացված հողատեսք բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողերից փոխելու բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման հողերի:

2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner