Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 178
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N 178

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1․ Սահմանել՝

ա) Ոչ բնակելի՝ նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ համաձայն հավելված թիվ 1-ի,

բ) Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի մեկ խորանարդ մետր աղբի տեղափոխման արժեք՝ 2․382 ՀՀ դրամ,

գ) Շինարարական մեկ տոննա աղբի տեղափոխման արժեք՝ 4․016 ՀՀ դրամ: 

2. Շինարարական և խոշոր եզրաչափերով աղբ առաջացնողների կողմից սեփական միջոցներով աղբի տեղափոխման թույլտվության դրույքաչափ սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից հաշվարկվելիք դրույքաչափի 10%-ի չափով։

3․ Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը իրականացնել Վանաձորի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման միջոցով։

4․ Աղբի հավաքման և փոխադրման վերաբերյալ թույլտվությունը տրամադրել աղբահանության և սանիտարական մաքրման նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին համապատասխան։

5․ Կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորների միջոցով։

6․ Վանաձոր համայնքի աղբահանությունն իրականացնել ըստ ընտրված գոտիների՝

I գոտի՝  Թագավորանիստ, ՈՒսանողական, Դիմաց թաղամասեր

II գոտի՝ Խանդակ, Խնձորուտ թաղամասեր

III գոտի՝ Կենտրոն, Ցալկուտ, Ջուխտ Ախպուր թաղամասեր

IV գոտի՝ Վանաձոր թաղամաս

V գոտի՝ Քիմշեն թաղամաս

VI գոտի՝ Տավրոս, Տարոն,Առափնյա, Առդա թաղամասեր

VII գոտի՝ Բազում թաղամաս

Ըստ զանգվածի՝ մեկ տոննա կենցաղային աղբի տեղափոխման արժեք՝

I գոտի՝  40կմ - 7945․61 ՀՀ դրամ

II գոտի՝ 46կմ - 8750․80 ՀՀ դրամ

III գոտի՝ 32կմ - 6550․87 ՀՀ դրամ

IV գոտի՝ 35կմ - 7291․00 ՀՀ դրամ

V գոտի՝ 30կմ - 6333․40 ՀՀ դրամ

VI գոտի՝ 25կմ - 5631․80 ՀՀ դրամ

VII գոտի՝ 40կմ - 7945․61 ՀՀ դրամ

7. Վանաձոր համայնքի սանիտարական մաքրումն իրականացնել ըստ ընտրված գոտիների համար նախատեսված սանիտարական մաքրման ենթակա փողոցների` համապատասխան ծավալներով` համաձայն հավելված թիվ 2-ի:

8․ Հաստատել համայնքի տարածքում աղբարկղների (կոնտեյներներ) տեղադրման վայրերի ցանկը, բազմաբնակարան շենքերի աղբամուղերի հասցեները, շրջիկ երթերի միջոցով աղբահանություն իրականացնող փողոցների ցանկը և աղբի տեղափոխման ժամանակացույցը՝ համաձայն հավելված թիվ 3-ի:

9. Համայնքում առաջացող աղբի տարեկան ծավալը կազմում է 28085 տն։ Աղբահանության աշխատանքներն իրականացնել հատուկ կահավորված աղբատար և բեռնատար ինքնաթափ մեքենաների միջոցով։

10. Կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը տեղափոխել աղբի տեսակավորման և վերամշակման արտադրամաս կամ աղբաթափման համար սահմանված Արջուտ գյուղին հարակից աղբաթափման վայր:

11. Շինարարական աղբը տեղափոխել հատուկ այդ նպատակի համար նախատեսված Տարոն-4 թաղամասին կից գտնվող աղբաթափման վայր:

12․ ՈՒժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 23 դեկտեմբերի 2015 թվականի «Աղբահանության իրականացման կարգի, աղբահանության դրույքաչափերի աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների (կոնտեյներներ) տեղադրման վայրերը, դրանց տեսակը և քանակը սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 16-ի թիվ 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 63-Ա որոշումը։

13․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner