Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 901-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2017 թվականի N 901-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-1 ԹԻՎ 6 ՇԵՆՔԻ ԹԻՎ 5 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՋՈՒԼԵՏՏԱ ԱՎԵՏԻՔԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԼԻՊԱՐԻՏԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Ջուլետտա Ավետիքի Մանուկյանի (1958թ.) և Արմեն  Լիպարիտի  Մանուկյանի (1977թ.) դիմումը, ղեկավարվելով «Բազմաբնակարան շենքի  կառավարման մասին»  ՀՀ  օրենքի  6-րդ  հոդվածով, ՀՀ կառավարության  1997թ.  մարտի 14-ի թիվ  51  և  Վանաձոր  համայնքի ավագանու  2005թ.  օգոստոսի  26-ի  թիվ  212  որոշումներով՝ որոշում  եմ.

 

 1.Հանձնարարել  Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և  համատիրությունները համակարգող  բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ դիմելու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու  մարզային ստորաբաժանում՝  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վանաձոր քաղաքի Տարոն-1 թիվ 6 շենքի թիվ 5 երեք սենյականոց բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: 
  2. Վանաձոր քաղաքի Տարոն-1 թիվ 6 շենքի թիվ 5 երեք  սենյականոց բնակարանը  37 500 դրամով   ուղղակի   վաճառքի    ձևով,   որպես  ընդհանուր համատեղ սեփականություն, օտարել  նշված  բնակարանի վարձակալներ՝  Ջուլետտա Ավետիքի Մանուկյանին  և Արմեն  Լիպարիտի  Մանուկյանին:   
 3. Վանաձոր քաղաքի  Տարոն-1 թիվ 6  շենքի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան չափաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է  անհատույց փոխանցման  շենքի թիվ  5  բնակարանի  բնակիչներ՝  Ջուլետտա Ավետիքի Մանուկյանին  և Արմեն Լիպարիտի  Մանուկյանին: 
4. Համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և  համատիրությունները համակարգող  բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանին՝ Ջուլետտա Ավետիքի Մանուկյանի  և Արմեն  Լիպարիտի  Մանուկյանի  հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի առուվաճառքի և հողամասի անհատույց փոխանցման պայմանագիր՝  որպես  նրանց ընդհանուր համատեղ սեփականություն: 
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner