Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 259-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2018 թվականի N 259-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011Թ.ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 820 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Շալիկո Վարդանի Մլոյանի լիազորված անձ Սուրիկ Շալիկոյի Մլլոյանի դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2018թ. հունվարի 12-ի թիվ 28-Ա որոշումը, 12.12.2017թ. թիվ 839 լիազորագիրը /նոտարական ակտի կոդ: 775-20171211-90-2031295/, «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված նոր մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին 22.01.2018թ. թիվ Մ-17/01/2018-34-0024 որոշումը,  ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 72-րդ  հոդվածներով` որոշում  եմ.

1.Վանաձոր համայնքի ղեկավարի 2018թ. հունվարի 12-ի «Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 51 հասցեի բնակելի տան, շինությունների և հողամասի նկատմամբ Շալիկո Վարդանի Մլոյանի սեփականության իրավունքը ճանաչելու և փոստային հասցեն հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշման մեջ «279.26» թիվը փոխարինել «270.9» թվով և նախաբանից հանել «որից 0.82քմ /2.46:3/ մակերեսով հողամասը ընդհանուր օգտագործման է 3/երեք/ տնատիրությունների միջև» բառերը:
2. Հողամասի սահմանները որոշվում են Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հատակագծով:

3. Ուժը  կորցրած ճանաչել  Վանաձոր համայնքի ղեկավարի  2011թ. մայիսի 24-ի «Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 51 հասցեում գտնվող տնատիրության ճշտված սահմանները հաստատելու, նույն հասցեում մինչև 2001թ. մայիսի 15-ը ինքնակամ զբաղեցված հողամասի, ինքնակամ կառույցների նկատմամբ Շալիկո Մլոյանի սեփականության իրավունքը ճանաչելու, ինքնակամ կառույցներն օրինականացնելու և նշված անշարժ գույքին նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 820 որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner