Այսօր: Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1740
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Ֆաքս 0322 22250, Հեռ. 060 650044, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 1740

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂ. ԵՎ ՏԱՎՐՈՍԻ 22-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ՎԱՅՐ ԵՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂ. ԵՎ ՏԱՎՐՈՍԻ 22-ՐԴ ՓՈՂ. ՀԱՏՄԱՆ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԵՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ, ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ,ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21 ՀՈՒՆՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 93 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նարինե Ալեքսեյի Մանուկյանի դիմումը,  անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1741323 և թիվ 1740950 վկայականները, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ՀՀ Լոռու մարզպետի 21.07.2020թ. թիվ 01/108,3,2/06905-2020 գրությունը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 26.08.2020թ. թիվ ՔՏՄ/09.2.4/10437-20 գրությունը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, եզրակացությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 29.07.2020թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-109/ 20 Ի եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը դադարեցնելու մասին 29/01/2020թ. թիվ Դ-29012020-06-0007 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի  59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կառավարության 13 ապրիլի 2006թ. թիվ 718-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի բ) ենթակետով` որոշում եմ. 

1. Հաստատել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պող. և Տավրոսի 22-րդ փողոցի հատման վայր և Բաղրամյան պող և Տավրոսի 22-րդ փող. հատման հյուսիս-արևմուտք հասցեներում գտնվող Նարինե Ալեքսեյի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող միավորված ընդհանուր 0,3795հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Միավորել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պող. և Տավրոսի 22-րդ փողոցի հատման վայր և Բաղրամյան պող. և Տավրոսի 22-րդ փող. հատման հյուսիս-արևմուտք հասցեներում գտնվող Նարինե Ալեքսեյի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0,3795հա մակերեսով հողամասը՝ համաձայն ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:

3. Հաստատել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պող. և Տավրոսի 22-րդ փողոցի հատման վայր և Բաղրամյան պող. և Տավրոսի 22-րդ փող. հատման հյուսիս-արևմուտք հասցեներում գտնվող, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն միավորված ընդհանուր 0,3795հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողեր և գործառնական նշանակությունը՝ որպես արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողեր՝ համաձայն ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի:

4. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Բաղրամյան պող. և Տավրոսի  22-րդ փողոցի հատման վայր և Բաղրամյան պող. և Տավրոսի 22-րդ փող. հատման հյուսիս-արևմուտք հասցեներում Նարինե Ալեքսեի Մանուկյանի սեփականության իրավունքով պատկանող միավորված ընդհանուր 0,3795հա մակերեսով հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված արտադրական գործառնական նշանակության 334.95քմ ընդհանուր արտաքին  մակերեսով (ներքին մակերեսը` 318.15քմ) շինությունները՝ համաձայն հատակագծի:

5. Նարինե Ալեքսեյի Մանուկյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 334.95քմ ընդհանուր արտաքին  մակերեսով շինությունների համար 854130 (ութ հարյուր հիսունչորս հազար հարյուր երեսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

6. Սույն որոշման մեջ նշված գույքին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Տավրոս թաղամաս, 22-րդ փողոց, թիվ 3/2 բետոնե հանգույց:

7. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 21 հունվարի 2020 թվականի «Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտա և Տավրոս 22 փողոցի հատման վայր և Բաղրամյան պող և Տավրոսի 22-րդ փող. հատման հյուսիս-արևմուտք հասցեներում գտնվող Նարինե Ալեքսեյի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ճշտված սահմանները հաստատելու, հողամասերը որպես մեկ գույքային միավոր միավորելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 93 որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(102.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22

Ֆաքս 0322 22250

vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner