Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1380
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2020 թվականի N 1380

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱԼԵՆՏԻՆԱ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՎԵՐՄԻՇՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՑԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վալենտինա Անուշավանի Վերմիշյանի (ծնված՝ 09․02․1941թ.) և Գագիկ Վահանի Մացակյանի (ծնված՝ 14․07․1966թ.)  դիմումը, անհատական բնակելի տան 20.05.1988թ. տրված տեխնիկական անձնագիրը, 03.04.2006թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4081 և թիվ 4082 վկայագրերը, ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, մասնագիտական եզրակացությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 29․06․2020թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-97/20 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր  քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեի  բնակելի տան  կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600․5քմ և կից 0․5քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1958-2012թթ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 601․0քմ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում  եմ.

1. Ճանաչել Վալենտինա Անուշավանի Վերմիշյանի և Գագիկ Վահանի Մացակյանի ընդհանուր սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600․5քմ մակերեսով հողամասին կից 0․5քմ հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Վալենտինա Անուշավանի Վերմիշյանի  և Գագիկ Վահանի Մացակյանի  ընդհանուր սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեի 601․0քմ հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ բացառությամբ 15.05.2001թ.-ից հետո ինքնակամ կառուցված 17․85քմ մակերեսով ծածկարանի:
3. Հողամասի  սահմանները  որոշվում են համայնքի ղեկավարի  կողմից հաստատված հատակագծով:
4. Հաստատել Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Շիրվանզադեի փողոց, թիվ 16 բնակելի տուն:

 




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.69 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner