Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1385
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2020 թվականի N 1385

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 75/61-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Յուրիի Խանզադյանի լիազորված անձ Արման Մարտունի Գաբրիելյանի դիմումը, 07.07.2020թ.-ին տրված թիվ Ե-06 լիազորագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13072020-06-0040 վկայականը, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.

1.Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 75/61-1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող 6.25քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13072020-06-0040 վկայականի, կառուցապատման իրավունքով, 3 տարի ժամկետով տրամադրել «Պրես Ստենդ» ՍՊԸ-ին ՝ կրպակ տեղադրելու նպատակով:
2.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Էդգար Խանզադյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 6.25քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ 6.25քմ հողամասի համար ամսական վճարը սահմանելով 7500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.69 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner