Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 65
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N 65

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԿՈՏԵՋ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ՔՈԹԵՋԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐԴԱՆՈՒՇ ԻՄԻՆԵՐԿԱՅԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ՆՈՐԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՆՈՐԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդանուշ Իմիներկայի Նիկողոսյանի, Սուրեն Նորիկի Սահակյանի և Սամվել Նորիկի Սահակյանի դիմումը, 04.08.1997թ. տրված սեփականության վկայագիրը, 25.09.2018թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3700 (նոտարական ակտի կոդ: 741-20180922-84-3027133) վկայագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, մասնագիտական եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վերականգնել Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ թիվ 20 հասցեում գտնվող բնակարանի (քոթեջի) պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 153.40քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը սեփականության իրավունքով անհատույց  տրամադրել Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ թիվ 20 հասցեի բնակարանի (քոթեջի) սեփականատերեր Վարդանուշ Իմիներկայի Նիկողոսյանին, Սուրեն Նորիկի Սահակյանին և Սամվել Նորիկի Սահակյանին:

3. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Վարդանուշ Իմիներկայի Նիկողոսյանի, Սուրեն Նորիկի Սահակյանի և Սամվել Նորիկի Սահակյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner