Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 248
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1273
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2021 թվականի N 1273

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 95/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Միքայել Մխիթարի Նալբանդյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1716062 վկայականը, 28.04.2020թ. անշարժ գույքի աճուրդով առուվաճառքի թիվ 824 պայմանագիրը (նոտարական ակտի կոդ։  775-20200408-2-4531951), 04.05.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-04052020-06-0197 որոշումը, ՀՀ կառավարության 13 ապրիլի 2006թ. թիվ 718-Ն որոշումը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ  կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով` որոշում եմ.

1. Փոխել Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 95/14 հասցեում գտնվող, 0,399հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի արտադրամասի սպասարկման հողերից՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` ք. Վանաձոր, Աղայան փողոց, թիվ 95/14 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner